Վենեսուելայի նախագահը չի կարողանա հանդիպել Հռոմի պապի հետ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրաժարվել է մեկնել Հռոմ, որտեղ նա պետք է մասնակցեր ՄԱԿ պարենամթերքի և գյուղատնտեսական կազմակերպության վեհաժողովում և հանդիպեր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ` շնչուղիների հիվանդության պատճառով: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն` հղում անելով «El Comercio»-ին, այդ մասին նա հայտարարել է ազգային հեռուստտատեսությամբ ելույթ ունենալիս:
Մադուրոն նշել է, որ ցավում է ստացվածի համար, սակայն իրեն պատուհասած գրիպի և ուժեղ օտիտի պատճառով բժիշկներն արգելել են թռչել ինքնաթիռով: