211652_close_icon

Ուշքի՛ եկեք, եվ ամեն մեկդ ձեր որոշումը կայացրեք խղճով. Վիգեն Սարգսյան

views-count2071 դիտում article-date 11:47 09-07-2025
Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանն արձագանքել է Հայր Ասողիկի անեծքին։

Նա, մասնավորապես, Facebook–ի իր էջում գրել է. «Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանին ճանաչողները գիտեն, որ ավելի գթասիրտ եվ մարդասեր անձնավորություն դժվար է գտնել։ Նա առհասարակ խոսք շռայլող չէ։ Նրանից անեծք լսելն անհավանական, բայց դրանից միայն ավելի խտացված և թիրախային է։

Այդ անեծքից չեն մաքրվելու ո’չ հայատյացության այս ոճրի հեղինակներն ու հոգեհայրերը, ո’չ «մոլորյալ» իրագործողները, ոչ էլ «պարզապես հրաման կատարողներն» իրենց գերդաստաններով։

Ուշքի եկե’ք եվ ամեն մեկդ ձեր որոշումը կայացրեք խղճով, խելքով, հավատքով։ Աստված մեզ բոլորին պահապան»։

Նմանատիպ նյութեր