211652_close_icon

ԱՄՆ պետքարտուղար ներկայացած խաբեբան շփվել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ. Washington Post

views-count565 դիտում article-date 20:24 08-07-2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի անունից ներկայացած խաբեբան արհեստական ​​բանականություն է օգտագործել իր ձայնն ու գրելաոճը ընդօրինակելու համար՝ արտգործնախարարների, ԱՄՆ նահանգապետի և Կոնգրեսի անդամի հետ շփվելիս, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով պաշտոնական փաստաթղթին։

Ըստ տեղեկությունների՝ խաբեբան օգտագործել է ինչպես տեքստային հաղորդագրություններ, այնպես էլ կոդավորված հաղորդագրությունների Signal հավելվածը, որը լայն ժողովրդականություն էր վայելում Թրամփի վարչակազմի օրոք։

Գրոհի զոհեր են դարձել Պետքարտուղարության հետ առնչություն չունեցող առնվազն հինգ մարդ, նրանց թվում՝ երեք արտգործնախարար, ԱՄՆ նահանգապետ և Կոնգրեսի անդամ։

Իշխանությունները կասկածում են, որ գործողության նպատակը գաղտնի տեղեկությանը կամ հաշիվներին հասանելիություն ստանալն էր, գրում է լրատվամիջոցը։

Նմանատիպ նյութեր