211652_close_icon
views-count1594 դիտում article-date 12:58 06-07-2025

Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորին ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին։

ԱԳՆ-ն ուղերձը հրապարակել է X-ի միկրոբլոգում։

«Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Մենք հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում են անհայտ կորած, բարեհաջող կապաքինվեն»,- ասվում է ԱԳՆ ուղերձում։

 

Նմանատիպ նյութեր