211652_close_icon

Այսօր մասնակցեցի «ՀԵՆՔ» համազգային բարեգործական հիմնադրամի կազմակերպած տարվա ավարտին նվիրված վկայագրերի հանձնման արարողությանը. Ռազմիկ Պետրոսյան

views-count1681 դիտում article-date 18:13 05-07-2025
Ռազմիկ Պետրոսյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել ու գրել.

«Այսօր մասնակցեցի «ՀԵՆՔ» համազգային բարեգործական հիմնադրամի կազմակերպած տարվա ավարտին նվիրված վկայագրերի հանձնման արարողությանը։ Շնորհավորեցի ներկաներին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ կարևորելով մեր պետականության և սահմանադրական արժեքների ամրապնդումը։

«ՀԵՆՔ» հիմնադրամը 2021 թվականից կազմակերպում և իրականացնում է վիրավոր, հաշմանդամ զինծառայողների, կամավորների, զոհվածների ընտանիքների անդամների և գործող սպաների համար ՏՏ ոլորտի ակադեմիական դասընթացներ՝ արհեստական բանականության, մեքենայական ուսուցման, ռոբոտաշինության և ԱԹՍ-ների ծրագրավորման ուղղություններով։

Նրանց այս կարևոր գործունեության և հայրենիքի զորացման, երիտասարդ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից հանձնեցի գերատեսչական մեդալներ և պատվոգրեր։

Շնորհակալություն եմ հայտնում «ՀԵՆՔ» հիմնադրամի ղեկավարությանը և անձնակազմին՝ հայրենանվեր և կարևոր առաքելության համար՝ մաղթելով նոր հաջողություններ ի նպաստ մեր հայրենիքի զարգացման»։

Նմանատիպ նյութեր