211652_close_icon

Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի ստորագրումը կփոխի մթնոլորտը տարածաշրջանում․ Էրդողան

views-count640 դիտում article-date 15:01 05-07-2025
Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը կփոխի տարածաշրջանում տիրող մթնոլորտը։ Այս մասին հայտնել է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք կտեսնենք նոր և պատմական հնարավորություններ, որոնք մեկը մյուսի հետևից կբացվեն ձեռք բերված խաղաղության շնորհիվ»,-ասել է Էրդողանը։

Էրդողանը խոսել է նաև ռուս-ադրբեջանական ներկայիս հարաբերությունների մասին։

«Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությանը և կոչ է անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել»,-ասել է Էրդողանը։

Նմանատիպ նյութեր