211652_close_icon

Տիգրան Ավինյանի հայրը ««Opel»-ների վարորդներին համբալ ասելու» գործով պարտվել է դատարանում, տուգանք կվճարի․ ավագանու անդամ

views-count988 դիտում article-date 14:39 05-07-2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր կողմից «Opel» մակնիշի մեքենաների վարորդներին «համբալ» անվանելու գործով վարորդների հայցը դատարանը մասնակի բավարարել է: Այս մասին ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը:

«Ժողովրդի լեզվով ասած՝ հաղթել ենք: Դատարանը մեր հայցը բավարարել է մասնակի: Մենք պահանջել էինք սիմվոլիկ 500 հազար դրամ, քանի որ Ավինյանի հայրն ասել էր «Opel»-ի վարորդներն այդքան պետք է վճարեն կարմիր գծերի համար, բայց դատարանը 250 հազար դրամի չափով է բավարարել»,- տեղեկացրել է նա:

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի  26-ին Տիգրան Ավինյանը հայրը լրագրողի հարցին ի պատասխան հնչեցրել էր վիրավորական արտահայտություն «Opel»-ների վարորդների նկատմամբ՝ մասնավորապես անվանելով նրանց «համբալ», ասել էր այդ համբալները չգան ու չկանգնեն իրենց գեղի «Opel»-ներով։

Նմանատիպ նյութեր