211652_close_icon

ՀԷՑ այն աշխատակիցներին, ում կսպшռնան աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով, թող հանգիստ լինեն. նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն. հայտարարություն

views-count2986 դիտում article-date 11:39 02-07-2025
ՀԷՑ այն աշխատակիցներին, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք:

Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը գրել է. «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։

Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն»:

Նմանատիպ նյութեր