211652_close_icon

Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը

views-count919 դիտում article-date 23:10 01-07-2025
Եկատերինբուրգում ձերբակալվել է «Ադրբեջան-Ուրալ» կազմակերպության ղեկավար Շահին Շիխլինսկին:

Շիխլինսկու մեքենան կանգնեցվել է «Բաքու Պլազա» առևտրի կենտրոնի մոտ. անվտանգության ուժերը կոտրել են ապակիները և տղամարդուն դուրս քաշել մեքենայից: Շիխլինսկին ձերբակալվել է որդու հետ միասին, բայց ավելի ուշ ազատ է արձակվել։

Շիխլինսկին հարցաքննվել է մի քանի օր առաջ Եկատերինբուրգում անվտանգության ուժերի կողմից անցկացված խուզարկության ժամանակ։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Ադրբեջանի ծագումով անձը նախկինում համարվում էր հնարավոր «շահառու» վաճառական Յունիս Փաշաևի սպանության գործում, ով 2001 թվականին փողոցում դանակահարվել էր։
 

Նմանատիպ նյութեր