211652_close_icon

Ռուբեն Վարդանյանին և նրա փաստաբանին Բաքվում խոստացել են դատարանի արձանագրությունները վերանայելու հնարավորություն տալ

views-count745 դիտում article-date 19:18 01-07-2025
Այսօր Բաքվում տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարության հերթական նիստը:

Ռուբեն Վարդանյանին և նրա փաստաբան Աբրահամ Բերմանին խոստացել են դատարանի արձանագրությունները կրկին վերանայելու հնարավորություն տալ, ինչպես դա արվել է հունիսի 23-ին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

ԼՂ նախկին պետնախարարի գործով հաջորդ «դատական» նիստը նշանակված է հուլիսի 8-ին։

 

Նմանատիպ նյութեր