«Ձեզ բացակա չե՛նք դնի»․ Արցախյան բոլոր պատերազմներին իր հերոսներն է տվել նաև Նուբարաշենը․ Լեգենդ դարձած հերոսների հուշարձան-հուշակոթողի տարածքը միշտ մարդաշատ է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախյան բոլոր պատերազմներում իր հերոսներն է տվել նաև Նուբարաշեն վարչական շրջանը։ Այսօր արդեն Էրեբունուց դեպի Նուբարաշեն ընթանալիս՝ Նուբարաշենի մուտքի մոտ, գրեթե ամեն օր մարդաշատ է հերոսների անունը կրող հուշաղբյուր-հուշակոթողը։ Ոչ միայն Նուբարաշեն վարչական շրջանից գրեթե ամեն օր այցելուների պակաս չկա, այլ նաև մեծ թիվ են կազմում Երևանի ու մարզերի այցելուները։
Երբեմն երկար ժամանակ մարդիկ մնում են նուբարաշենցի մի խումբ հերոսների պատվին կառուցված որպես սրբության վայր համարվող հուշակոթողի տարածքում ու ամեն անգամ ի լուր աշխարհի այցելուները ասում են․
«Տղերք, դուք հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության տվել եք Աստծո կողմից ձեզ տրված ամենաթանկը՝ կյանքը, որը ոսկե տառերով է գրվել հայոց պատմության հաղթանակների էջերում ու դուք եք հաղթողը, պատերազմը հաղթել եք դուք, պարտվել են քաղաքական գործիչները։ Կանցնեն տարիներ ու ամեն ինչ ջրի երես դուրս կգա ու կպարզվի, որ մեր խոսքը հենց այնպես չի ուղղվում ձեզ, որ դուք հաղթանակի սիմվոլ եք դարձել ու այս վայրը՝ շնորհիվ այն կյանքի կոչողների, նաև դարձել է բանակ մեկնող մեր առյուծ նորակոչիկների համար ևս սուրբ վայր, քանի որ բանակ մեկնելուց առաջ նորակոչիկները այցելում են ձեզ, ծաղիկներ խոնարհում ու ձեր նկարների առջև ի լուր աշխարհի Տերունական աղոթք են բարձրացնում, ընթերցում հայտնի բանաստեղծությունը՝
Բարձունքը մերն է, տղերքը` չկան,
Տղերքն ավելի բարձրում մնացին
Դիպան Աստղերին, աստղերը հանգան
ու Մռմուռ քսվեց մեր ցամաք հացին։
Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր-
ու ասում են՝ տղերք,
ՁԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԵՆՔ ԴՆԻ և այդ հերոսների մի մասը դուք եք՝
20-ամյա Հովհաննես Միքայելի Գալստյան,
24-ամյա Ասատուր Սուրենի Շահնազարյան,
19-ամյա Կարեն Արայիկի Թորոսյան,
20-ամյա Սլավիկ Սամվելի Իշխանյան,
38-ամյա Անդրանիկ Արմենի Մանուկյան,
46-ամյա Աշոտ Սերժիկի Ղազարյան,
20-ամյա Գարիկ Քաջիկի Կիզիրանց,
27-ամյա Արմեն Գագիկի Մինասյան,
20-ամյա Էդգար Վահեյի Հայրապետյան,
25-ամյա Արմեն Արայիկի Բալաբեկյան,
19-ամյա Հովհաննես Մինասի Ներկարարյան,
22-ամյա Զոհրաբ Թամոյի Օզմանյան»։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի