211652_close_icon

Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ 25-ամյա վարորդը «Toyota Camry»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ օպերատիվ են գործել փրկարարները ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count12182 դիտում article-date 22:00 27-06-2025
Հունիսի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Գորիս ավտոճանապարհի 187 կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Սերյոժա Գ․-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Կառլեն Հայրումյանը, Հարութ Գալստյանը և պարեկ Գուրգեն Ղալամյանը։

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր