211652_close_icon

«Սուրբ Էջմիածին՝ մեր հոգու տաճարը. ոչ ոք իրավունք չունի բռնությամբ մտնել սրբություն». Միհրան Ծառուկյան

views-count763 դիտում article-date 19:14 27-06-2025
Միհրան Ծառուկյանը իր ինստագրամյան էջում՝ story բաժնում, անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրադարձություններին՝ հրատարակելով այսօրվա իրադարձությունների տեսանյութը:

«Սուրբ Էջմիածին՝ մեր հոգու տաճարը։Ոչ ոք իրավունք չունի բռնությամբ մտնել սրբություն։#ամոթ», - գրել է նա:

Նշենք, որ այսօր առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք  ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան, որպեսզի բերման ենթարկեն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, սակայն պարզվել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է։

ԱԱԾ–ականներն այցելել են նաեւ Մայր Աթոռ, որտեղ լարվծ իրավիճկ է ստեղծվել։ ԱԱԾ–ի եւ ոստիկանության ուժերը, այդ թվում կարմիրբերետավորներն ու հատուկջոկատայինները, այստեղ էին, որպեսզի բերման ենթարկեն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Վերջինս սկզբում հայտարարեց, որ կգնա ԱԱԾ–ականների հետ, սակայն հավաքվածները թույլ չտվեցին։ Արդյունքում Միքայել Սրբազանը, Գարեգին Բ կաթողիկոսի հետ միասին վերադարձան Վեհարանում են։

Իրավապահները մեծ ուժեր էին կենտրոնացրել Մայր Աթոռի բակում։ Ավելի ուշ ԱԱԾ–ն հայտարարություն տարածեց, որ իրավիճակը չլարելու նպատակով իրենք որոշել են դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։

Միքայել Սրբազանը իրեն աջակցող քաղաքացիների ու հոգևորականների հետ ոտքով ուղևորվել է Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,–հայտնել էին գլխավոր դատախազությունից։

Նմանատիպ նյութեր