211652_close_icon

Հունգարացիները դեմ են քվեարկել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը

views-count757 դիտում article-date 22:05 26-06-2025
Հունգարիայի բնակիչների շրջանում անցկացված խորհրդակցական հանրաքվեի մասնակիցների մեծամասնությունը քվեարկել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության աջակցության դեմ։

Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Մեր 2 միլիոն 168 հազար հայրենակիցներ քվեարկել են ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցելու ռիսկին չդիմելու օգտին։ Սա բոլոր վավեր քվեների 95%-ն է։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին VOKS 2025-ին»,- գրել է Օրբանը։

«Այսօր ես լսումների ժամանակ ավելի քան երկու միլիոն հունգարացիների անունից կհայտարարեմ, որ Հունգարիան չի աջակցում Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը»,- հավելել է նա։

Խորհրդակցական հանրաքվեն, որը ներառում էր Հունգարիայի կողմից ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցության հարցը, անցկացվել է ապրիլի սկզբից մինչև հունիսի 20-ը։ Հանրաքվեի արդյունքները պարտադիր չեն Հունգարիայի կառավարության համար։

Նմանատիպ նյութեր