Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Գոգավանում բեռնատարների կայանման վճար վերցնելու հետ կապված վիճաբանության մասնակիցներից մեկը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ձախ արտաքին լսուղու արյունային արտադրություն» ախտորոշմամբ «Տաշիր» բժշկական կենտրոն է դիմել մի տղամարդ, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Լոռու մարզի Գոգավան գյուղում վայր ընկնելու հետևանքով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Չթչյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Արման Ս․-ն է։
Ոստիկանները պարզել են նաև, որ հունիսի 9-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Գոգավան գյուղում գտնվող բեռնատար մեքենաների համար նախատեսված կայանատեղիում վարորդներից կայանման վճար վերցնելու հետ կապված վիճաբանություն է առաջացել Արամ Ս․-ի և Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Վարդան Շ․-ի միջև, որին միացել են նաև վերջինի որդիներ, Լոռու մարզի բնակիչներ 25-ամյա Վանո Շ․-ն, 22-ամյա Նարեկ Շ․-ն և Արման Ս․-ի հայրը, Լոռու մարզի բնակիչ 68-ամյա Զավեն Ս․-ն, որի ժամանակ Վարդան Շ․-ն ու նրա երկու որդիները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Արամ Ս․-ին, ինչի հետևանքով վերջինս ստացել է վերը նշված մարմնական վնասվածքը։
Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։