211652_close_icon

Հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 87 մլն դրամ

views-count2050 դիտում article-date 13:00 26-06-2025
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ևս մեկ հաշտության համաձայնության վճիռ․ հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 87 մլն դրամ։

Հակոկոռուպցիոն դատարանը, նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի՝ հունիսի 26-ի վճռով՝ հաստատել է, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով պատասխանողներ Ս․Ավագյանի և մյուսների հետ կնքված հաշտության համաձայնությունը։

Հօգուտ Հայաստանի կփոխանցվի 87․622․000 ՀՀ դրամ։

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Նմանատիպ նյութեր