Ձերբակալվել է գործարար Տիգրան Գալստյանը. փաստաբան
Քաղաքական բռնաճնշումների շրջանակներում ձերբակալվել է նաև գործարար Տիգրան Գալստյանը: Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Կատարվել են խուզարկություններ։ Շուտով վարութային գործողությունները կշարունակվեն Մազմանյան 5 հասցեում գտնվող քննչականի վարչական շենքում»,- գրել է Մելիքյանը:
Ռուբեն Մելիքյանը նաև հայտնել է, որ տասնյակ մարդիկ են ձերբակալվել, «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամներն ամեն մեկը մի քաղաքացու հետ է, բայց իրենք բնականաբար չենք հերիքում, բազմաթիվ քաղաքացիներ մնացել են առանց իրավապաշտպանի:
Հիշեցնենք, որ քիչ առաջ հաղորդել էինք, որ ձերբակալվել են նաև Բագրատ Սրբազանը, Դավիթ Գալստյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը և Սրբազան պայքարի այլ ակտիվ մասնակիցներ: