211652_close_icon

Իրանը նախապես պատրաստվել էր միջուկային օբյեկտների վերականգնմանը. Մոհամադ Էսլամի

views-count727 դիտում article-date 21:52 24-06-2025
Թեհրանը նախապես միջոցներ է ձեռնարկել միջուկային օբյեկտների վերականգնմանը նախապատրաստվելու համար, այժմ գնահատում է հասցված վնասը:

Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷՕԻ) ղեկավար Մոհամադ Էսլամին:

«Մենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ենք նախապատրաստվելու համար և ներկայում գնահատում ենք վնասը: Միջուկային օբյեկտների վերականգնմանը նախապատրաստվել էինք նախօրոք, և մեր ծրագիրն է խուսափել արտադրության ու սպասարկման գործընթացում ցանկացած խափանումից»,- ասել է նա Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության եթերում:

Նմանատիպ նյութեր