211652_close_icon

Իրանը պնդում է, որ նախապես տարհանել է բոլոր երեք միջուկային օբյեկտները, որոնք ռմբակոծել է ԱՄՆ-ն

views-count1765 դիտում article-date 10:19 22-06-2025
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Հրատապ. Իրանի արձագանքը

Իրանը պնդում է, որ նախապես տարհանել է բոլոր երեք միջուկային օբյեկտները, որոնք ռմբակոծել են ԱՄՆ-ն

Իրանի պետական հեռուստատեսության քաղաքական գծով տնօրենի տեղակալ Հասան Աբեդինին, ելույթ ունենալով ուղիղ եթերում, հայտարարել է, որ Իրանը «որոշ ժամանակ առաջ» տարհանել է այդ երեք միջուկային օբյեկտները, փոխանցում է BBC-ի իրանական ծառայության թղթակից Գոնչե Հաբիբիազադը:

Սա Թեհրանի առաջին պաշտոնական արձագանքն է իր միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի ռմբակոծություններին:

Աբեդինին նաև հայտարարել է, որ Իրանը «լուրջ վնասներ չի կրել, քանի որ նյութերն արդեն տեղափոխվել էին»»:

 

Նմանատիպ նյութեր