«Ցրվենա Զվեզդայի» ավտոբուսն այրվել է չեմպիոնական շքերթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սերբական «Ցրվենա Զվեզդան» չեմպիոնությունը տոնելիս տհաճ իրավիճակում է հայտնվել:
Ակումբը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում չեմպիոնական շքերթ է կազմակերպել բաց ավտոբուսով: Ուղևորության ժամանակ ավտոբուսում հրդեհ է բռնկվել. նախնական տեղեկություններով, պատճառը երկրպագուների նետած ճայթռուկներն են եղել:
Խաղացողներն ու մարզչական շտաբը հասցրել են լքել ավտոբուսը, ոչ ոք չի տուժել: Փրկարարները ժամանել են դեպքի վայր և մարել կրակը:
Նշենք, որ «Ցրվենա Զվեզդան» 28-րդ անգամ դարձավ չեմպիոն: