211652_close_icon

Շուտով դատարանները անկախ են լինելու։ Պայքարելու ենք․ Սամվել Կարապետյանի հայտարարությունը

views-count3250 դիտում article-date 11:58 21-06-2025
Սամվել Կարապետյանն իր փաստաբանական թիմի միջոցով հանդես է եկել հայտարարությամբ.

Ի՞նչ հաջողվեց ներկա իշխանություններին

Մաս 1

Իմ նկատմամբ կալանքի որոշում կայացնելու օրը կյանքիս ամենահետաքրքիր օրերից մեկն էր: Ասեմ՝ ինչու. իմ աչքերով տեսա իր իսկ մեղադրանքն ակնհայտ ստիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը՝ դատարանի կողմից ինձ կալանավորելու որոշումը հրապարակելուց հետո, փորձառու դատախազի անմխիթար վիճակը՝ ամբողջ դատավարության ընթացքում:

Եվ վերջապես, իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, ով դատավարության ընթացքում իբր զարմանքով, տեղ-տեղ արհամարհանքով ունկնդրում էր քննիչի և դատախազի բերած ապօրինի մեղադրանքը ու սնանկ փաստարկները՝ դրանով փորձելով դրսևորել կարծես անկողմնակալ, անկախ վարքագիծ: Այնուհետև չորս ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո ցույց տվեց, որ նա կախյալ է եւ անզոր: Բայց ոչինչ, շուտով դատարանները անկախ են լինելու։ Պայքարելու ենք»,– ասվում է ուղերձում։

Նմանատիպ նյութեր