211652_close_icon
views-count1813 դիտում article-date 09:32 21-06-2025

Պապոյանն ու ՊԵԿ նախագահը գնում են Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան է գործուղում էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին։

Պաշտոնյաները Թբիլիսի կմեկնեն հունիսի 23–ին՝ երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ սահմանին խնդիրներ են առաջանում հայկական կոնյակի տարանցման հետ կապված։ Բեռնատարները երբեմն շաբաթներով սպասում են, որ վրացական կողմը թույլ տա հատել սահմանը։

Նմանատիպ նյութեր