Ահազանգ իրավապահներին. Ծովագյուղում կեղծիքներով աճուրդ է իրականացվել եւ համայնքային սեփականություն վաճառվել
Aravot.am-ի տեղեկություններով, հունիսի 16-ին Քննչական կոմիտեի Գեղարքունիքի քննչական վարչությունից ստացվել է քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն, թե Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանը եւ աշխատակազմի քարտուղար Խաչիկ Մկրտչյանը կատարել են պաշտոնեական կեղծիք՝ ստորագրվել է արձանագրություն, որի համաձայն՝ համայնքային սեփականություն հանդիսացող 0․15 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նպատակային նշանակության հողամասի համար անցկացվել է աճուրդ, եւ այդ աճուրդում հաղթող է ճանաչվել Գոռ Գուլանյանը:
Ըստ նույն աղբյուրի, 11․10․2019թ-ին կայացված աճուրդով Գուլանյանը ձեռք է բերել հողամասը, սակայն աճուրդի կազմակերպիչ Գեւորգյանը եւ աճուրդում հաղթող ճանաչված Գուլանյանը տվյալ օրը գտնվել են տարբեր հասցեներում։ Աճուրդ-վաճառքի միջոցով օտարման որոշումը ստորագրվել է համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանի եւ համայնքի ավագանիների կողմից, որոնց թվում է եղել նաեւ Գոռ Գուլանյանը: Վերջինս հանդիսանալով աճուրդի կազմակերպչի աշխատակից՝ իրավունք չուներ մասնակցելու աճուրդին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: