Երևանյան ավտոբուսի ոչ սթափ վարորդն ազատվել է աշխատանքից
Առավոտյան Իսակովի պողոտայում ՃՏՊ վթար է տեղի ունեցել թիվ 23 երթուղին սպասարկող քաղաքային ավտոբուսի մասնակցությամբ։ Վարորդների սթափության փորձաքննությամբ պարզվել է, որ ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ։
Այս մասին հայտնել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ-ը:
««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի բուժակների կողմից հավաքակայանում ամենօրյա ստուգումների արդյունքում վարորդը երթուղի դուրս գալիս եղել է սթափ։ Պարզվել է, որ վերջինս ալկոհոլ օգտագործել է հավաքակայանից դուրս գալուց հետո սկզբնակետում։
Որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից»,- նշել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: 08:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել էին Երևանի բնակիչ 51-ամյա Թաթուլ Գ.-ի վարած «Zhong Tong» մակնիշի, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Մարտիրոս Ի.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքն գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի ավագ պարեկ Ռուսլան Միրզոյանն ու կրտսեր պարեկ Հայկ Բարսեղյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել:
Վարորդները ենթարկվել էին սթափության փորձաքննության, պարզվել էր, որ թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ: