Բարերար Սամվել Կարապետյանը ձերբակալվածի կարգավիճակում է. ինչ մեղադրանք են առաջադրել. Armlur.am
Հայաստանյան քաղաքական դաշտում և իրավապահ համակարգում գիշերը թեժ է եղել։
Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, հայտնի բարերար, գործարար Սամվել Կարապետյանը ստացել է ձերբակալվածի կարգավիճակ։ Միակ հստակ տեղեկությունը սա է, մնացածի մասով դեռ իրավական անորոշություն է. պարզապես Կարապետյանին այս պահին Քննչական կոմիտեում պահում են:
Նրան ուղեկցած եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը և որդին, արդեն դուրս են եկել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ իրավապահ մարմինները ողջ գիշեր զբաղված են եղել մեղադրանք ձևակերպելով՝ կոնկրետ նպատակ ունենալով քրեական հետապնդում սկսել գործարարի նկատմամբ, քանի որ ստացել են SMS:
Ինչպես հայտնում են ArmLur.am-ի իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները, այդ մեղադրանքը մինչ այս պահը չեն կարողանում գտնել, քանի որ հիմքեր չկան:
Տեսակետ է եղել՝ առաջադրել փողերի լվացման հատկանիշներով մեղադրանք առաջադել, բայց դեռ տատանվում են: Նույն աղբյուրների պնդմամբ, ակնկալվում է, որ Կարապետյանի նկատմամբ առաջիկայում կարող են առաջադրվել քաղաքական երանգ ունեցող մեղադրանքներ, ինչպիսիք են լրտեսությունը, հեղաշրջման փորձը և այլ հոդվածներ, բայց դրանց հիմքերն էլ դեռ գտնված չեն։
Ըստ շրջանառվող տվյալների, իրավապահների գործողությունների հիմքում կանգնած է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հստակ քաղաքական հրահանգը՝ ուղղված բարերարին մեկուսացնելուն։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: