211652_close_icon
views-count1150 դիտում article-date 18:37 17-06-2025

24News-ի լրագրողի և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ

24News-ի լրագրողի և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերի արդյունքում Քննչական կոմիտեում դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին 24News-ը տեղեկացավ ՔԿ-ից:

«Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով)»,- ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

Նմանատիպ նյութեր