Իրանի դեմ գործողությունների ավարտի համար վերջնաժամկետ չկա. ՌԴ-ում Իսրայելի դեսպան
Իսրայելը չի սահմանում Իրանի դեմ գործողության ժամկետ, ինչպես նաև չի սահմանափակում դրա իրականացման տարածքը, լրագրողներին ասել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։
«Իսրայելը իր համար որևէ սահմանափակում կամ ժամկետ չի սահմանում։ Մենք կաշխատենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- ասել է դեսպանը։
Նա հավելել է, որ Իսրայելը հարվածում է բոլոր օբյեկտներին և այն անձանց, որոնք կառավարում են Իրանի միջուկային ծրագիրը: Միևնույն ժամանակ, դեսպանի խոսքով, Իսրայելը փորձում է չվնասել քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները: