211652_close_icon
views-count1294 դիտում article-date 21:27 15-06-2025

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, երկուստեք շեշտվել է ճգնաժամային պայմաններում մշտական կապի և սերտ համագործակցության կարևորությունը:

Նմանատիպ նյութեր