Վիետնամի կենտրոնում ջրհեղեղի հետևանքով չորս մարդ է զոհվել
Վիետնամի կենտրոնում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով առնվազն չորս մարդ է մահացել, ևս չորսն՝ անհետ կորած են, հաղորդում է «Տուոյ Չե» թերթը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։
«Վուտիպ» արևադարձային փոթորիկը, որն այս տարի առաջինն է հարվածել Հարավչինական ծովին, ավերածություններ է առաջացրել Վիետնամի կենտրոնում՝ խլելով մարդկային կյանքեր, ստիպելով բնակիչներին լքել իրենց տները և մեծ վնաս հասցնելով տներին, մշակաբույսերին և ենթակառուցվածքներին։ Ամռան սկզբին անսովոր վաղ անձրևներից առաջացած ջրհեղեղը չորս մարդու կյանք է խլել, իսկ չորսը՝ անհետ կորած են համարվում Կուանգ Բինհ և Կուանգ Տրի կենտրոնական նահանգներում, ինչպես նաև Հուեում։
Ամբարտակների կառավարման, աղետների կանխարգելման և վերահսկման դեպարտամենտի տվյալներով՝ տուժած տարածքներից տարհանվել է ավելի քան 2400 բնակիչ, որտեղ մոտ 2000 տուն և ճանապարհ մնում են գրեթե մեկ մետր խորությամբ ջրհեղեղի տակ։ Ջրհեղեղի են ենթարկվել նաև ավելի քան 24 հազար հեկտար բրինձ և այլ գյուղատնտեսական մշակաբույսեր, իսկ 1,8 հազար հեկտար ընդհանուր մակերեսով ջրային ֆերմաները լուրջ վնաս են կրել։