211652_close_icon
views-count4150 դիտում article-date 19:08 13-06-2025

Իսրայելը փակում է իր դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններն ամբողջ աշխարհում

Իրանի դեմ ռազմական հարվածների ֆոնին Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը լրացուցիչ հրահանգներ է տվել Իսրայելի քաղաքացիներին և ամբողջ աշխարհում Իսրայելի դեսպանատներին։

Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

«Իսրայելի ներկայացուցչություններն ամբողջ աշխարհում կփակվեն, և հյուպատոսական ծառայություններ չեն տրամադրվի»,- նշվել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Նախարարությունը տեղեկացրել է, որ արտերկրում գտնվող իսրայելցիների համար հասանելի կլինի առցանց ձևաթուղթ՝ իրենց գտնվելու վայրի և ներկայիս կարգավիճակի մասին տեղեկացնելու համար։
 

Նմանատիպ նյութեր