211652_close_icon

PKK-ի ինքնալուծարման որոշումից հետո հանձնվողների թիվը աճել է. Թուրքիայի ՊՆ

views-count646 դիտում article-date 22:28 13-06-2025
Թուրքիայի պաշտպանության նախարարության (ՊՆ) ներկայացուցիչները հայտարարել են, որ «Քուրդիսատանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կողմից զինված պայքարը դադարեցնելու և կազմակերպությունը լուծարելու որոշումից հետո Թուրքիային հանձնվող անդամների թիվը զգալիորեն աճել է։

Թուրքական ռազմական գերատեսչության ամենշաբաթյա մամուլի ճեպազրույցում նշվել է, որ այս զարգացումները մանրակրկիտ դիտարկվում են և շարունակվում են «խորշերի ու թունելների մաքրման» գործողությունները։

Թուրքիայի ՊՆ-ն ևս մեկ անգամ վերահաստատել է Անկարայի դիրքորոշումը Սիրիայի վերաբերյալ՝ ընդգծելով, որ իրենց հիմնական նպատակը Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումն է, անվտանգային կարողությունների ամրապնդումը և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության խորացումը։

Միաժամանակ, ընդգծվել է, որ Թուրքիան չի հանդուրժելու քրդական YPG/SDG կառույցների՝ Սիրիայի ապագա վարչակարգի հետ ինտեգրման հնարավոր չարաշահումները։

Աղբյուրը՝ Ermenihaber

Նմանատիպ նյութեր