Վահագն Հովակիմյանը հաստատում է. ԱԺ-ն ինքնալուծարման գնալու Սահմանադրական փոփոխությունների գաղափար կա․ «Փաստինֆո»
Սահմանադրության փոփոխությունների նախագծի գաղափարը կա, բայց այլ մանրամասներ չեմ կարող ներկայացնել, քանի դեռ խմբակցությունը որոշում չի կայացրել: Առաջիկայում այդ հարցը կքննարկվի և որոշում կկայացնենք: Այս մասին [url=https://www.pastinfo.am/hy/news/2021/01/26/ok9zdv3s4/1136102]«Փաստինֆո»[/url]-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը:
Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, «Իմ քայլը» խմբակցությունում սահմանադրական փոփոխությունների նախագիծ է շրջանառում, որով ԱԺ-ն կարող է գնալ ինքնալուծարման:
Ըստ նախագծի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է նաև Ազգային ժողովի առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ Ազգային ժողովի արձակվելու դեպքում:
Նախագծով առաջարկվում է նաև ամրագրել, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվելու է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան հիսունհինգ օր հետո:
Վահագն Հովակիմյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նախաձեռնությունը «Իմ քայլը» խմբակցությանն է.
«Սահմանադրության փոփոխությունները պատգամավորների 1/3-ը կարող է շրջանառության մեջ դնել, եթե 44 պատգամավոր կոնկրետ «Իմ քայլից» լինի, դա ենթադրում է արդեն խմբակցության որոշում: Մենք սովորաբար նման որոշումները խմբակցությունով ենք որոշում»,-ասաց Հովակիմյանը:
Մանրամասն՝ [url=https://www.pastinfo.am/hy/news/2021/01/26/ok9zdv3s4/1136102]սկզբնաղնյուր[/url] կայքում։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի