211652_close_icon

Գումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովում

views-count2221 դիտում article-date 16:59 13-06-2025
Զինծառայության վերաբերյալ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի օրինագիծը, որով առաջարկվում է գումարի դիմաց բանակում ավելի քիչ ժամկետով ծառայել, ԱԺ Պաշտպանության հանձնաժողովում դրական եզրակացություն չստացավ:

Նախագծին կողմ էր 5, դեմ՝ 4 պատգամավոր: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ձեռնպահ քվեարկեց:

Օրինագծով առաջարկվում է 18-32 տարեկան քաղաքացիներին ծառայել 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, կամ ծառայել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ:

Առաջարկվում է  նաև արական սեռի քաղաքացիների՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում տուրք սահմանել 15 մլն դրամի չափով։

Նմանատիպ նյութեր