Իսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին զոհվել է Իսրայելի հարձակումների հետևանքով Թեհրանում։ Այս մասին հայտնում են իրանական Mehr և ISNA լրատվական գործակալությունները։ Մոհամադ Բաղերիի մահվան մասին գրում է նաև The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի Պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) ներկայացուցչին։
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հաղորդել էին նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամիի, ինչպես նաև երկու ատոմային գիտնականների՝ դոկտոր Թեհրանչիի և Ֆերեյդուն Աբբասիի զոհվելումասին։
Բաղերիի պաշտոնը ժամանակավորապես կստանձնի ծովակալ Հաբիբոլլա Սայյարին։ Սալամիի պաշտոնը՝ ԻՀՊԿ «Ղոդս» հատուկ ստորաբաժանման նախկին ղեկավար Ահմադ Վահիդին։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսել է ռազմական գործողություն՝ «Առյուծների ազգ» անվանմամբ։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ գործողությունը կտևի «այնքան օր, որքան անհրաժեշտ լինի»։
ՑԱՀԱԼ-ը պնդում է, որ Իրանը բավականաչափ հարստացված ուրանի պաշար ունի՝ մի քանի ատոմային ռումբ պատրաստելու համար մի քանի օրվա ընթացքում, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այս «անխուսափելի վտանգի» դեմ։