211652_close_icon
views-count3253 դիտում article-date 23:19 12-06-2025

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել երկրի ողջ տարածքում։

Այս մասին հաղորդում է իրանական «Մեհր» գործակալությունը, որի փոխանցմամբ՝ զորախաղերը մեկնարկել են իսլամական հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերիի հատուկ հրամանով։

«Զորավարժությունների նպատակն է մեծացնել Իրանի պաշտպանական հզորությունը, օպերատիվ պատրաստության մակարդակն ու զսպման կարողությունները», - հայտարարել է Բաղերին։

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ Իրանը փոփոխություններ է կատարել 2025 թվականի զորավարժությունների պլանում՝ «հաշվի առնելով աճող տարածաշրջանային սպառնալիքները»։

 

Նմանատիպ նյութեր