ՀԱԵ-ն ազգային ինքնության պահպանման ինստիտուտ է նրա արժեքը չափելի չէ թվային կամ հանրային նախասիրությունների սանդղակով․ Վահե Դավթյան
Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին օրերին շատ է խոսվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «վարկանիշի» մասին։
Մինչդեռ «վարկանիշ» եզրույթի օգտագործումը ՀԱԵ նկատմամբ ոչ միայն բառամթերային առումով է սխալ, այլև հակասում է եկեղեցու էությանն ու առաքելությանը։
Վարկանիշը ենթադրում է մրցակցային համեմատություն, ժողովրդականության կամ ազդեցության չափում, մինչդեռ ՀԱԵ֊ն հավատի, հոգևոր ծառայության և ազգային ինքնության պահպանման ինստիտուտ է։ Նրա արժեքը չափելի չէ թվային կամ հանրային նախասիրությունների սանդղակով։
Բացի այդ, ՀԱԵ֊ն հանդիսանում է ոչ միայն կրոնական, այլև քաղաքակրթական ու ազգային ինստիտուտ, որի դերը չի կարելի գնահատել շուկայական չափանիշներով»։