211652_close_icon

Հուսով ենք՝ և՛ Բաքվում, և՛ Երևանում լիարժեք գիտակցում են ագրեuիվ ռազմական դաշինքների հետ համագործակցության խորացման ռիսկերը. Զախարովա

views-count2326 դիտում article-date 15:20 11-06-2025
ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասի անվտանգության տեսակետից որևէ լավ բան չի ներկայացնում. այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջան-ՆԱՏՕ սերտ համագործակցությունը:

«Ընդհակառակը, արևմտականների հիմնական նպատակն է խարխլել իրավիճակը տարածաշրջանում, ստեղծել լարվածության նոր օջախներ: Հուսով ենք՝ և՛ Բաքվում, և՛ Երևանում հավասարապես հասկանում են այս հարցում մեր հիմնավորված մտահոգությունը և լիարժեք գիտակցում ագրեսիվ ռազմական դաշինքների հետ համագործակցության խորացման ռիսկերը», - ասել է նա:

Նմանատիպ նյութեր