Եթե ընդդիմադիրները կոչ են արել դիմավորել Գարեգին Բ-ին, 1,500-2,000 մարդ է գնացել, մեկնաբանությունը ձեզ եմ թողնում. ՏԿԵ նախարար
Հանրության մեջ բնականաբար կա որոշակի հատված, որը կարող է գնալ և ցանկություն է հայտնել գնալ «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու: Դրա հետ կապված մեկնաբանություն չունեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով անցած գիշեր Վեհափառին դիմավորելու համար «Զվարթնոց» օդանավակայանում հավաքված մարդկանց:
«Եթե քաղաքական ողջ ընդդիմադիր դաշտը կոչ է անում մարդկանց գնալ և դիմավորել «Զվարթնոց» օդանավակայան և դրանից հետո ընդամենը 1,500-2,000 քաղաքացի է ներկա լինում, դրանից հետո ես մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,- նշել է նա:
Հարցին, թե որտեղից գիտի, որ այդքան մարդ է եղել, Խուդաթյանը նշեց. «Ցանկացած մարդ, որ եղել է «Զվարթնոց»-ի այդ հատվածում և պատկերացնում է այդ հատվածն, ընդհանուր առմամբ, այնտեղ դրանից ավելի մարդ տեղավորել հնարավոր չէ ուղղակի»: