211652_close_icon

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորի և Երևանի որոշ հասցեներում` հունիսի 13-ին

views-count949 դիտում article-date 11:16 11-06-2025
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 13-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հակոբյան, Կամոյի, Զորավար Անդրանիկի, Սայաթ-Նովայի, Մելիքյան, Այվազովսկու, Լագեր, Նաիրի փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, Սպիտակ քաղաքի Սովխոզային և Քըրք Քըրքորյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների՝

ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասի 20-րդ փողոցի թիվ 2, 7-րդ փողոցի թիվ 1/1, 24-րդ փողոցի թիվ 1-ից 19 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 

Նմանատիպ նյութեր