211652_close_icon

4 տարի անց ավարտվեց Արմեն Չարչյանի քրեական գործը, նա չի ազատազրկվի. փաստաբան

views-count3262 դիտում article-date 11:32 10-06-2025
4 տարի անց վերջնականապես ավարտվեց պրոֆեսոր Արմեն Չարչյանի քրեական գործը, որը պսակվեց հաջողությամբ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց ՀՀ գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժել, ինչը նշանակում է, որ Արմեն Չարչյանի նկատմամբ պայմանականորեն չկիրառված պատիժը մնաց ուժի մեջ։

Բացառիկ մարդ, շատերի կյանքը փրկած հրաշագործ Չարչյանը չի ազատազրկվի։

Պրոֆեսոր իմ համար մեծագույն պատիվ էր անցնել Ձեր հետ այս դժվար ճանապարհը։ Տերը օգնական»,- գրել է նա:

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությամբ՝ «Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Իզմիրյան» բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, այլ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին»: «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել։

Նմանատիպ նյութեր