211652_close_icon

Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներում

views-count367 դիտում article-date 17:11 09-06-2025
Հունիսի 5-ին և 6-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անչափահասների հետ աշխատանքներ իրականացնող ծառայողներն այցելել են Խարբերդի մասնագիտացված և Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ։

Համայնքային ոստիկանության, «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատրոնը հանդես է եկել Ռուբեն Մարուխյանի «Իսկական ընկերը» տիկնիկային ներկայացումով։

Նախաձեռնության նպատակն էր երեխաներին պարգևել դրական հույզեր, առավել հետաքրքրացնել նրանց առօրյան և շեշտադրել իսկական ընկերության արժեքը։

Ներկայացումից հետո երեխաները շփվել են ոստիկանության ծառայողների հետ, ուղղել իրենց հետաքրքրող հարցերը։

Նմանօրինակ նախաձեռնությունները շարունակական են՝ նպատակ ունենալով աջակցել երեխաների հոգեբանական և սոցիալական զարգացմանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր