211652_close_icon

Իր հարսանիքից օրեր առաջ մահացել է «Միսս Էկվադորը»

views-count2080 դիտում article-date 18:44 07-06-2025
Էկվադորում 28 տարեկանում մահացել է հայտնի մոդել, «Միսս Էկվադոր 2024»-ի տիտղոսակիր Մարիա Լորենա Արգուելոն:

Daily Mail թերթի փոխանցմամբ՝ Մարիա Լորենա Արգուելոն մահացել է սեփական հարսանիքից օրեր առաջ։

Մրցույթի կազմակերպիչները հաստատել են Մարիա Լորենա Արգուելոյի մահվան փաստը, սակայն լրացուցիչ մանրամասներ չեն հայտնել:

Daily Mail-ը մեջբերել է Մարիայի փեսացուի խոսքերը, որն ասել էր, թե իրենց պսակադրությանը մնացել էր մի քանի օր, և բոլորի համար մահվան լուրը մեծ հարված էր:

Մարիա Լորենա Արգուելոն ծնվել էր 1997 թվականի մարտի 12-ին։ Նա սովորել էր Լաս Ամերիկասի համալսարանում և մասնագիտությամբ վիրաբույժ էր։

Նմանատիպ նյութեր