211652_close_icon

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի

views-count2311 դիտում article-date 20:46 04-06-2025
Շենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից կընդունվեն միայն TLScontact-ում։

Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից:

«Փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը, և կերկարի սպասելաժամանակը։

Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը:

Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Նմանատիպ նյութեր