211652_close_icon

ԵՄ երկրները դադարեցրել են Թուրքիայի քաղաքացիների վիզայի համար դիմումների ընդունումը

views-count853 դիտում article-date 22:37 16-06-2025
Եվրոպական Միության (ԵՄ) երկրները դադարեցրել են Թուրքիայի քաղաքացիների վիզայի համար դիմումների ընդունումը։ Պատճառաբանվում է, որ դա արվում է  անօրինական ներգաղթի և վիզայի հետ կապված խարդախության դեմ պայքարի համար: Հայտնում է ermenihaber.am-ը:

Մասնավորապես Գերմանիան, Իտալիան և Նիդեռլանդները, դանդաղեցրել կամ կասեցրել են գործընթացը՝ վկայակոչելով համակարգում առկա բացթողումները: Նշվում է, որ վիզայի ստացման համար նշանակված օրերը և ժամերը  մեծ քանակությամբ գնվել են որոշ միջնորդ ընկերությունների կողմից և վաճառվել հարուստ անհատներին բարձր արժեքով։ Նման դեպքերից հետո Գերմանիան և Իտալիան պաշտոնական հետաքննություն են սկսել։

Գերմանիան խստացրել է սահմանային միջոցառումները, քանի որ թուրքերը կազմում են անօրինական ներգաղթի հոսքի զգալի մասը։ Դիմումների ավելացման և ապօրինի ներգաղթյալների թվի աճի պատճառով Գերմանիայում վիզայի դիմումների ժամկետը դարձել է մեկ տարի, սակայն վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում, որ այդ գործընթացն ամբողջությամբ դադարեցվել է։

Իսկ Նիդեռլանդները 25 տարվա ընթացքում առաջին անգամ սկսել է սահմանակետերում ոստիկանական ստուգումներ անցկացնել։

Նմանատիպ նյութեր