211652_close_icon

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի քննարկվում. ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ

views-count400 դիտում article-date 18:25 04-06-2025
ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն քննարկում դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցը:

Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը Բրյուսելում հունիսի 5-ին կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների խորհրդակցության նախօրյակին։

«ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը ներկայում քննարկման ենթակա չէ: Մենք ՆԱՏՕ-ի միակ անդամը չենք, որը նման կարծիք ունի:

Վերջին հաշվով այդ որոշումը (ԱՄՆ) նախագահ Թրամփինն է և բոլոր 32 դաշնակիցներինը, որոնք պետք է միաձայն որոշման գան»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Նմանատիպ նյութեր