ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը չի քննարկվում. Մերկել
РИА Новости լրատվական գործակալության հաղորդմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա ՄԵրկելը գերմանական ARD հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտնել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը չի քննարկվում:
Խոսելով Ուկրաինայի և Արևմուտքի ռազմական համագործակցության մասին` Մերկելն ընդգծել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի համարվում անհետաձգելի. «Մենք կարող ենք Ուկրաինային առաջարկել համագործակցության որոշակի տեսակ, սակայն նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգային հարց չէ»,- հայտնել է Մերկելը:
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը դիմել էր ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին` երկրին օգնություն ցուցաբերելու խնդրանքով:
.