211652_close_icon

Նիդերլանդների կառավարությունը հրաժարական է տվել

views-count619 դիտում article-date 22:08 04-06-2025
Նիդերլանդների վարչապետ Դիկ Շոֆի գլխավորած կառավարությունը հրաժարական է տվել։ Որոշումը հաջորդել է կոալիցիան լքելու մասին ծայրահեղ աջակողմյան ուժի հայտարարությանը։

Վարչապետի խոսքով՝ ներկայիս կառավարությունը կշարունակի աշխատանքը որպես ժամանակավոր կաբինետ՝ առանց պոպուլիստական «Ազատության կուսակցության» ներկայացուցիչների։

Նիդերլանդներում արտահերթ ընտրություններն ակնկալվում են առաջիկա ամիսներին։
Կառավարությունը լքելու որոշումը Գերտ Վիլդերսի գլխավորած կուսակցությունը պայմանավորել է միգրացիոն քաղաքականության խստացման հարցում կոալիցիոն գործընկերների հետ ունեցած տարաձայնություններով։ Աջակողմյան ուժը պնդում էր ամբողջովին դադարեցնել ապաստանի դիմումների ընդունումը։

Նմանատիպ նյութեր