Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տվել
Itar-tass լրատվական գործակալության հաղորդմամբ` Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը կառավարության հրաժարականն է ներկայացրել նախագահին: Երկրի ղեկավարը բավարարել է այդ պահանջը` ամողջությամբ պաշտոնից ազատելով կառարավության կազմը:
Ինչպես ակնկալվում է, կառավարության նոր կազմը կհայտարարվի երեքշաբթի: Դրա ձևավորումը վստահված է հեռացող վարչապետին: Նշվում է, որ նոր կազմը կձևավորվի համաձայն այն ցուցումներին, որոնք սահմանել է երկրի նախագահը:
Հիշեցնենք, որ Մանուել Վալսը Ֆրանսիայի վարչապետ էր նշանակվել այս տարվա մարտի 31-ին: