211652_close_icon

Աբխազիայի կառավարությունը հրաժարական է տվել

views-count1617 դիտում article-date 17:25 26-09-2014
Աբխազիայի կառավարությունը հայտնել է լիազորությունները վայր դնելու մասին, հաղորդում է apsny.ge-ն: Աբխազիայի փոխարչապետի պաշտոնակատար Վլադիմիր Դելբան արդեն ստորագրել է հրաժարականի դիմումը կառավարության նիստում հայտարարելով, որ հրաժարականը իրականացվում է Աբխազիայի օրենքների համաձայն, իսկ երկրի նորընտիրնախագահ Ռաուլ Խաջիմբան արդեն ստորագրել է կառավարության հրաժարականի հրամանը: Մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը ներկայիս կառավարությունը կշարունակի իր գործառույթների կատարումը: Հիշեցնենք, որ Ռաուլ Խաջիմբան նախօրեին պաշտոնապես ստանձնեց Աբխազիայի նախագահի լիազորությունները:

Նմանատիպ նյութեր