211652_close_icon
views-count1198 դիտում article-date 20:59 04-06-2025

Թուրքիայում ևս հինգ ընդդիմադիր քաղաքապետ է ձերբակալվել

Թուրքիայում այսօր վաղ առավոտյան ևս հինգ ընդդիմադիր քաղաքապետ է ձերբակալվել, հաղորդվում է նաև ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության 17 այլ ներկայացուցչի բերման ենթարկման մասին, որոնք ըստ պաշտոնական աղբյուրների՝ անցնում են կոռուպցիոն գործերով։

Ընդդիմադիր ուժի բանտարկված քաղաքապետերի ընդհանուր թիվը հասել է 9-ի: Նրանց թվում է նաև Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը նախագահ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցն է։

Նմանատիպ նյութեր